Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ Նիկոլ Փաշինյանի հետ. Հայկական Ժամանակ
Գործարար Խաչատուր Սուքիասյանը համամիտ չէ, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա: Ըստ նրա կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար պայմանների ստեղծումը եւ մենաշնորհների վերացումը տնտեսական քաղաքականության արդյունք ե Այս մասին նա նշեց երեկ, ւրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք ցանկանո՞ւմ է լինել քաղաքականության մեջ, պատասխանեց.
«Ես ցանկություն չունեմ հայտնվել Ազգային ժողովում, ես ցանկություն չունեմ լինել գործադիրում: Ես բավականին ժամանակ մտածել եմ, որ իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, իմ համար շատ ընդունելի է: Ես աջակցելու եմ գրագետներին, որոնք այս երկրի ապագան են: Նրանք, ովքեր պիտանի կ|ինեն մեր պետությանը եւ Ազգային ժողովին, ես նրանց միշտ կաջակցեմ»,- ասաց նա: Հարցին’ Ծաոուկյանին աջակցո՞ւմ է, Խաչատուր Աուքիասյանը բացասական պատասխան տվեց: «Ես չեմ խառնվում պարոն Ծառուկյանի կուսակցական գործերին: Նա իմ ընկերն է, բայց ես ոչ մի խորհուրդ չեմ տալիս: Մենք լավ ընկերներ ենք»:
Նա միաժամանակ նշեց, որ մի շարք կուսակցություններից առաջարկություններ է ստանում, բայց բոլորին մերժել է: Գործարարն անուններ տալ չցանկացավ: «Կոռեկտ չէ, անունները չեմ ասի»:
Խաչատուր Աուքիասյանը համամիտ չէ, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից անջատ լինի: Նա նշեց, որ եթե կոոուպցիոն տարրեր չկան, եւ եթե անձը իր գործի պրոֆեսիոնալն է, կարող է |ինել օրենսդիր մարմնում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: