Ինչպես է վերաբերվում միասեռականներին ԿԳ նախարարը. Հրապարակ
Կցանկանաք հետագայում մնալ Ձեր պաշտոնի՞ն, թե՞ դառնալ պատգամավոր՝ հարցրեցինք ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանին։ «Կառավարության անդամները խորհրդարանական ընտրություններում մաս են կազմում իրենց համամասնական ցուցակներին։ Ես, այո, կլինեմ ցուցակում, բայցեւ համակարգը, որն այսօր ղեկավարում եմ, շատ եմ սիրում, կապվել եմ։
Կմնամ, թե ոչ, իմ որոշելիքը չէ։ Խորհրդարանական աշխատանքի որոշակի փորձ նույնպես ունեմ, որովհետեւ խորհրդարանի հետ տարբեր ժամանակներ տարբեր նախագծերի մշակմանն եմ մասնակցել»։
ՀՅԴ պատգամավորներից մեկը մտահոգություն էր հայտնել, որ մենաշնորհը ԱԺ-ում հաղթած ուժին հնարավորություն կտա օրինականացնել մարիխուանայի օգտագործումը, միասեռ ամուսնությունները՝ գումարած ռուսական ռազմաբազայի դուրսհանումը Հայաստանից․ կիսո՞ւմ եք այդ մտավախությունները։
«Գիտեք, կարծում եմ՝ մենք ունենք ընկերներ, որոնք սիրում են հողմաղացների հետ կռիվ անել՝ ստեղծել թիրախներ, անձնազոհաբար պայքարել դրանց դեմ եւ հաճույք ստանալ»։ Միասեռականների խնդրին ինչպե՞ս եք վերաբերվում։ «Ցանկացած խմբի մասին կարծիք հայտնելիս ես առաջնորդվում եմ Հայաստանի սահմանադրության պրիզմայով:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: