22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նման բովադակությամբ գիրք հարատարակվում է առաջին անգամ. Հայաստանը ռուս լրագրողի աչքերով /տեսանյութ/

Օրեր առաջ Երևանում լույս է տեսել ռուս գրող, լրագրող Վալերիա Օլյունինայի  «Հայաստանը արատահորդ արև» գիրքը: Գիրքը բաղկացած է 5 մասից, այնտեղ ընդգրկված 91 պատմվածքները, Էսեները,  հոդվածները և ակնարկները գրվել են վերջին 10 տարիների ընթացքում, երբ գրքի հեղինակը՝ Վալերիան, սիրահարվեց Հայաստանին  և իր ողջ ստեղծագործական միտքը հենց այդ ուղղությամբ զարգացրեց:

Գրքի խմբագիր Պավել Ջանգիրովի խոսքով՝ գիրքը թեթև ընթերցման համար չէ, քանի որ հեղինակը մի փաստ և երևույթ ներկայացնելով դրանք զարգացնում է պատմական և փիլիսոփայական մեջբերումներով: 

«Հայաստանը արատահորդ արև» գիրքը նվիրված  է հայ-ռուսական գրական եւ մշակութային կապերին, Թուրքիայում ապրող հայերինսփյուռքին  և հայկական հետքով ստեղծագործություններին:

«Նման բովադակությամբ գիրք հարատարակվում է առաջին անգամ»,-վստահեցնում է գրքի խմբագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ