Ընդհանուր սահմանների առկայությունը պարտադիր չէ ինտեգրացիոն գործընթացների համար. Տ. Վալովայա
՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան ելույթում նշեց, որ համաժողովը և քննարկվող թեման զուգադիպում են Եվրասիական ինտեգրացիոն գաղափարի 20 ամյակին, իսկ գաղափարի հեղինակը Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն է եղել: ՛՛Երբ Ղազախստանի նախագահը առաջ քաշեց Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը, ԱՊՀ մնացած նախագահները անտարբեր էին այդ գաղափարի հանդեպ՝ համարելով այն ռոմանտիկ: Բայց երբ երազանքները ճիշտ են լինում և բխում են ժողովրդի շահերից, ապա դրանք մի օր իրականանում են՛՛,- ասաց Տ. Վալովայան՝ՙ հույս հայտնելով, որ Հայաստանը շատ շուտով կավարտի անդամագրությանն ուղղված բոլոր աշխատանքներըՙ դառնալով ՄՄ լիարժեք անդամ:
Տատյան Վալովայան նշեց, որ միայն այն, որ Հայաստանը զուտ տնտեսական գործոնը հաշվի առնելով միանում է ՄՄ-ին, արդեն խոսում է միության արդյունավետության մասին: ՛՛Սա առաջին լուրջ տնտեսական միությունն է հետխորհրդային միության տարածքում, որը համապատասխանում է բոլոր այն չափանիշներին, որոնք գոյություն ունեն աշխարհում ու դրանք կտան իրենց արդյունքները՛՛:
Նա ընդգծեց, որ ՄՄ-ում բոլոր հարցերը լուծվում և լուծվելու են կոնսենսուսով, նույնիսկ ամենազգայուն հարցերը, որոնք ներկայումս քննարկվում են վարչապետների մակարդակով:
Ինչ վերաբերում է ընդհանուր սահմանների բացակայությանն, ապա Տ. Վալովայան շեշտեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակակից աշխարհում ընդհանուր սահմանների առկայությունը պարտադիր չէ ինտեգրացիոն գործընթացների համար: