23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ն սպառնում է՝ շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի. Հրապարակ

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին եւ Արթուր Ղազինյանին։ 

Հանդիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանությունների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից եւ բաց տեքստով հասկացնելով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ դա այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմական։ Այսինքն՝ ամերիկյան կողմը շատ ուշադիր հետեւելու է այդ առաքելությանը։

Բոլթոնը հետաքրքրվել է, թե կոնկրետ հայ պաշտոնյաներից ում մտահղացումն է եղել դա՝ կրկին հասկացնելով, որ ինքը Ռուսաստանից է գալիս, եւ այնտեղ իրեն ասվել է, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից։ Քաղաքագետները զարմացել են ակնարկներից, որ Հայաստան պետության հանդեպ մեծ չէ իրենց հարգանքը, եւ եթե նման քայլերը կրկնվեն, ՀՀ-ն կկորցնի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ