23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լեզուների իմացությունը փրկում է հոգեկան խանգարումից

Լյուքսեմբուրգում առողջապահական ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետները հայտարարում են, որ 4 և ավելի օտար լեզուների իմացությունը կանխում է մտավոր հետամնացությունը, տեղեկացնում է mignews-ը:

Նրանք գիտափորձ են անցկացրել 230 թոշակառուների հետ, որոնց միջին տարիքը 73 է: Արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ լեզուների ուսումնասիրությունը պաշտպանում է տարեց մարդկանց հիշողությունը` կանխելով հետամնացության զարգացումն ու Ալցհեյմերի ու դրա նման հիվանդությունների առաջացումը:

Ուշագրավ է, որ էական չէ, թե երբ է մարդը սկսում օտար լեզուներ սովորել: Գրեթե նույն արդյունքն է եղել թե ողջ կյանքը լեզուներ սովորած և թե միայն գիտափորձի ժամանակ դրանով զբաղված մարդկանց մոտ:

ԳԻտնականները միևնույն ժամանակ շեշտում են , որ դեռ անհրաժեշտ են հավելյալ ուսումնասիրություններ, այս թեզը հաստատելու կամ հերքելու համար ինչպես նաև այս մեթոդը մտավոր այլ խնդիրների բուժման դեպքում կիրառելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ