23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին -3…-4 աստիճան ցուրտ։
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս նշված մարզերում կատարել բերքահավաք:

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում, 26-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում, 27-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-ին, 26-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի և 28-ի գիշերները՝ 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 24-ի ցերեկը , 25-ին սպասվում է անձրև, 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90C

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ