21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ չենք քվեարկի. Ն. Զոհրաբյան

Չենք քվեարկի՝ հավատարիմ մնալով ներկայացված օրակարգին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառալով «Ելք»-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։

«Կարծում եմ՝ դա ֆորմալ առաջադրում է։ Ինչպես և մեր գործընկերները, մենք չենք քվեարկի և թույլ կտանք, որ այն քաղաքական օրակարգը, որը ներկայացված է, սպասարկվի, այսինքն՝ երկու անգամ վարչապետ չընտրվի ու խորհրդարանը ինքնալուծարվի ու գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների», – ասաց նա՝ հավելելով.

«Մենք հավատարիմ ենք մնում մեր ստորագրած հուշագրին»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղը կայանալիք վարչապետի արտահերթ ընտրություններում «Ելք» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ