27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ քաղաքացիները ամեն օր տուգանվում են /տեսանյութ/

 «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքով ոտնահարվում են  ՀՀ քաղաքացիների շահերը: 

Անդրադառնալով իրավիճակի առաջացման նախապատմությանը Միսակյանն ասաց, որ 2018 թ.-ի հունվարի 11-ին  նախորդ Կառավարությունը՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ընդունել է մի որոշում, ըստ որի, 2018 թ.-ի ապրլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը պետք է արգելվեր աջ ղեկով մեքենաների ներմուծումը:

«Այսօր ունենք այնպիսի պատկեր, որ սահմանին արգելափակված են շուրջ 150 մեքենա և մոտ 2500 մեքենաներ էլ գտնվում են Վրաստանի սահմանին: Սահմանին արգելափակված մեքենաները ներկրվել են, նրանց տարանցիկ համարների ժամկետը լրացել է և վրացական իշխանությունները պահանջում են, որ այդ մեքենաները դուրս բերվեն իրենց երկրից»,-ասաց նա և հավելեց հակառակ՝ պարագայում ՀՀ քաղաքացիները ամեն օր տուգանվում են 10000 դրամով:

Միսակյանը շեշտեց՝ իրենք Կառավարությունից ակնկալում են խնդիրները լուծելու ճանապարհներ.« Մենք հավատում ենք այն թեզին, որ անկախ ամեն ինչից օրենքը հաղթահարելու միակ եղանակը նոր օրենքի ընդունումը կամ եղած օրենքում փոփոխություններ մտցնելն է: Մենք համարում ենք, որ կա հնարավորություն հարյուրավոր մարդկանց փրկել սնանակությունից»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ