02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Եկեք այսօր եղանակի կանխատեսմամբ չզբաղվեմ. ԲՀԿ-ն դեռ չի որոշել

ԲՀԿ-ն դեռ պաշտոնական որոշում չունի՝ ինչպես է մասնակցելու ընտրություններին՝ դաշինքով, թե առանձին, լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
 
«Դեռև որոշում չունենք, որովհետև դեռևս որոշում չկա նոր ընտրությունների օրվա հետ կապված։ Երբ լինի, այն ժամանակ էլ կունենանք», – նշեց նա։
 
Դիտարկմանը, թե կան հարապարկումներ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է ընտրություններին «Սասնա ծռերի» հետ մասնակցել՝ Մելքումյանը հակադարձեց. «Բացարձակ այդպիսի բան չեմ լսել»։
 
Հարցին՝ կա՞ այնպիսի ուժ, որի հետ համագործակցությունը իրենք բացառում են, Մելքումյանն ասաց. «Հիմա այս ընտրություններին գնում են հանունի, ոչ թե ընդդեմի»։
 
Նա նաև ընդգծեց, որ ընտրություններում իրենց շանսերը լավ է գնահատում։
 
«Եկեք այսօր եղանակի կանխատեսմամբ չզբաղվեմ, բայց ասեմ, որ մեր շանսերը շատ լուրջ եմ գնահատում», – եզրափակեց նա։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ