23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ

Մեր զորամասը շատ փոքր էր, ու դրա նեգատիվ հետևանքներից մեկը գրականության միկրոսկոպիկ ֆոնդով գրադարանն էր: Երկու տարում ստիպված էի կարդալ գրեթե ամեն ինչ` հրետանու ձեռնարկներից սկսած, ինչ-որ պիեսի սցենարով վերջացրած, բայց մի հատ գիրք ահավոր տպավորել էր ինձ, այն աստիճան, որ համարյա 15 տարի հետո էլ հիշում եմ: Գեղարվեստական գրականություն չէր, այլ բավականին լուրջ պատմական ձեռնարկ` 1918-1920թթ․ Նախիջևանի հայաթափման մասին:

Ուրեմն՝ մի դրվագ կա, որը հատկապես տպավորվել էր ու որն ակտուալ է նաև այսօր: Եթե հակիրճ, ապա էս հայերը ոնց են անում, ինչ են անում, հրանոթներ են ձեռք գցում ու դրանց միջոցով լավ շանսատակ են անում թուրք հրոսակներին, ինչը թույլ է տալիս հայկական բնակավայրերն ու թաղամասերն անառիկ պահել: Սակայն, ինչպես դա հաճախ է եղել ու լինում մեզ հետ, ի հայտ են գալիս ինտելիգենտ-но-идиот-ներ, ովքեր մտմտում են բանակցությունների ու խաղաղության մասին:

Վերջը սրանց ջանքերով գլխավոր ինտելիգենտ-но-идиот-ին ընտրում են որպես լիազոր բանակցորդ, ու սա գնում է թուրքերի հետ խաղաղություն բանակցելու: Վերադառնալով` հայտարարում է, որ լավ էլ ցիվիլ բանակցել են, վստահության մթնոլորտ են ստեղծում, ու որպեսզի այն ստեղծվի, հայերը պետք է թուրքերին հանձնեն հրանոթների փակաղակները (առանց էդ դետալի չես կարող կրակել)` ի նշան վստահության:

Ինտելիգենտ-но-идиот-ների էյֆորիզմի ու մնացածի տարակուսանքի ֆոնին այդպես էլ անում են… Հաշված օրեր անց հայկական բնակավայրերն ու թաղամասերն այրվում են, իսկ մի քանի ամսից Նախիջևանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց…

Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ, թե՞ էշի ականջում քնած լինելը պերմանենտ վարք է, որը, փաստորեն, հեչ էլ պայմանավորված չէր Նալբանդյանով:

Կոնստանտին Տեր-Նակալյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ