28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

“Դ!ԵՄ ԵՄ”-ը կլռի

 “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր  լրագրողներին հետ հանդիպմանը ներկայացրեցին, թե ինչ են անելու մարտի 28-ին՝ Սահմանադրական դատարանի նիստի օրը: Հիշեցնենք, որ վաղը ՍԴ-ն քննարկելու է “Կուտակային կենսաթոշակի մասին ՀՀ օրենքից” պարտադիր բաղադրիչը հանելու հարցը:  

 Բողոքի ակցիան, բնականաբար լինելու է: “Բայց հարգելով Սահմանադրական դատարանին՝  մենք չենք աղմկելու, լռելու ենք, բայց դա չի նշանակելու, որ ասելիք չունենք: Մեր ասելիքը  գրված է լինելու պաստառներին”,-ասաց նրանք:

Այդ օրը բացի լռությունից,  ոչ մի ակցիա չի լինելու : “ Տեղյակ են, որ այլ ուժերն այդ օրը եւս միջոցառումներ են նախատեսել իրականացնել: Այս պայքարը մենաշնորհային չէ, միայն “Դ!ԵՄ ԵՄ”-ինը չէ, եւ յուրաքանչյուրը կարող է այդ օրն իր ձայնն արտահայտել”,-նշեցին նախաձեռնության ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ