“Ականջ կտրելը փոխաբերական է”
՛՛Ես Ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ ձեզ նույն ձևով ու նույն ոճով ջուր առաջարկեն, և տեսնեմ, թե դուք ձեզ ինչպես եք պահում՛՛,- ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում Բնապահպանության նախարար Արամ Հարությանի ակտիվիստին ուղղված վիրավորանքը, ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նշենք, որ կոնֆերանսի ժամանակ ակտիվիստները բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին գետի ջուր էին առաջարկել խմել, իսկ վերջինս էլ պատասխանել էր. ՛՛Ականջներդ կկտրեմ, կդնեմ ձեռքդ՛՛:
Վաչե Գաբրիելյանն ասաց, թե պետք չէ մարդկանց հրահրել այնպես որ նրանք ափերից դուրս գան: ՛՛Նախարարի ասածը փոխաբերական էր իմ կարծիքով: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ որևէ մեկը որևէ մեկի ականջները կտրի: Դա բնականաբար ցավալի արտահայտություն է, որի համար ես ցավում եմ, բայց կարծում եմ, որ հրահրելը ևս ցանկալի չէ՛՛,- նշեց նա: