08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը. Էդուարդ Շարմազանով /վիդեո/

Մարտի 25-ը Հունաստանի ազգային օրն է: 1821 թվականի այս օրը հույները ձեռք բերեցին իրենց անկախությունը: Հայաստանում բնակվող հունական համայնքի ներկայացուցիչները գեղեցիկ ցերեկույթով նշեցին Ազգային օրը: Ցերեկույթին ներկա էին նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովը և Հայաստանի հանրապետությունում Հունաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը:

“Հույն ժողովուրդը առաջինը սկսեց Անկախության  պայքարը Օսմանյան տիրապետության դեմ: Եվ այդ պայքարը ավարտվեց փառապանծ հաղթանակով: Հույների հետ մեկտեղ Հունաստանի անկախության համար պայքարում էին հայերը և դա խորհրդանշական էր, որովհետև 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին երբ տեղի ունեցան համիդյան ջարդերը այնուհետև ցեղասպանությունը՝ հույները հայերի հետ միասին պայքարում էին Օսմանյան տիրապետության դեմ”,-նշեց ԱԺ փոխնախագահը: Նա այսօր շնորհավորում է և հայերին և հույներին, քանի որ մեր ժողովուրդների ճակատագրերը նման են:

Դեսպան Տայիսը ասաց , որ Հայաստանի տարբեր համայնքներում ապրում են հույները: Նա ուրախ է, որ նրանք ապրում են մի երկրում, որը Հունաստանի հետ դարավոր բարեկամությամբ է կապված:

Մորական կողմից հույն Մարիամ Մխիթարյանը տոնի առթիվ ներկայացրեց հին լուսանկարների հավաքածուն, որտեղ զետեղված էր Հայաստանում հույների կյանքի ու առօրյաի արտացոլումը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ