26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի թիվն ու «դարձի» ժամանակները

 Նախկինում նրանք խորտակվող նավից փախչողներն էին, հիմա՝ դարձի եկածներ, նախկինում առնետավազք էր, հիմա՝ բոլոր նրանք, ովքեր քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ գուցե այլ պատճառներով ճամբար են փոխում, քաջալերման կարիք ունեն: Հիմա նրանց չեն քննադատում, որովհետեւ հիմա «անհրաժեշտ է քաջալերել», որովհետեւ Փաշինյանն է այդպես ուզում, որովհետեւ նա է «դուխ տալիս»:

Հոկտեմբերի 2-ի հայտնի դեպքերից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները, ըստ էության, պաշարեցին խորհրդարանի շենքը, երբ գործադիրի ղեկավարը, ըստ էության բազմությունն օգտագործելով, պառլամենտական երկրում ճնշում գործադրեց օրենսդիր մարմնի նկատմամբ, քաղաքական խմորումները հանգեցրին նրան, որ նախ ստորագրվեց Փաշինյան-Ծառուկյան հուշագիրը, ապա ԱԺ Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորներ հայտարարեցին «ժողովրդին միանալու» ցանկության մասին: Թե ինչ հանգամանքներում սա տեղի ունեցավ, չենք վերլուծի, վերջիվերջո, յուրաքանչյուր գործիչ ինքն է ընտրում իր քաղաքական ճանապարհը: Բայց մի բան պարզ է, «ժողովրդին» խաղարկելով սեփական քաղաքական քմահաճույքն առաջ տանելու պրակտիկան արդեն սովորական ու աշխատող է դառնում:

Քաղաքական դաշտում մենիշխանություն հաստատելու մղումներն ու բացառապես «ժողովրդի» դաբրոյով այս կամ այն քաղաքական ուժի գոյությունը պայմանավորելու փորձերը վտանգավոր են լինելու քաղաքական համակարգի համար ու արդյունքում հանգեցնելու են այդ համակարգի ամայացմանը: Ու մի օր էլ տեսնելու ենք՝ պատմությունը կրկնվել է, մի գիշերում ՀՀԿ-ական չէ՝ ՔՊ-ական են դարձել:

27 տարվա քաղաքական փորձառությունը, սկսած ՀՀՇ-ից՝ Լևոն Տեր-Պետրոսյանից, մինչև ՀՀԿ ու Սերժ Սարգսյան, բավական է՝ հասկանալու համար, որ քծնանքի բարձր չափաբաժնին նոր իշխանությունները չեն դիմանում այնպես, ինչպես չէին դիմանում նախկինները: Կասեք՝  նորմալ է, քաղաքականությունը հայտնի հնագույն մասնագիտություն է: Գուցե՝ ոչ: Դեռ պետք է սպասել, գուցե հեղափոխության առաջնորդը դիմանա գայթակղությանը ու նոր Հայաստանում խաղի նոր կանոններ սահմանվեն, որ եթե որոշները այդպիսին են, չի նշանակում, թե քաղաքականությունը անբարոյականների թատերաբեմ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ