24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատրաստ ենք երկխոսության, բայց՝ ոչ առճակատման. Էդուարդ Շարմազանով

Henaran.am-ի հետ զրույցում  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փաստեց՝ ՀՀԿ-ում երեկ հրավիրված գործադիր մարմնի նիստը չի հրավիրվել հատուկ հնարավոր արտահերթ ընտրությունները քննարկելու համար:

«ԳՄ նիստը հրավիրվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերը քննարկելու համար ու հատուկ արտահերթ ընտրությունների վերաբերյալ չի հրավիրվել նիստը», – նշեց նա։

Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական երկխոսության: «Բացառապես երկխոսության միջոցով ենք գտնում Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը», – ասաց ՀՀԿ խոսնակը։

Նա շեշտեց՝ պատրաստ են երկխոսության, բայց՝ ոչ առճակատմանը։

«Բայց երկխոսության պատրաստ լինել չի նշանակում ընդունել հակառակ կողմի առաջարկը», – ընդգծեց ԱԺ փոխնախագահը։

«ՀՀԿ-ն դեմ է հրատապ զարգացումներին և հրատապ ընտրություններին: Ես դեմ եմ ինքնալուծարմանը, որովհետև մի մարդու իշխանությունը պահելու համար չի կարելի լուծարել Ազգային ժողովը, – նշեց նա և ավելացրեց,- մնացած հարցերով վարչապետը թող գա, առաջարկություն անի, խորհրդարանական ուժերով կքննարկենք»։

Շարմազանովը հավաստիացրեց՝ ՀՀԿ-ն երբեք որևէ քննարկումից չի փախչել. «ՀՀԿ-ն այս երկրում երկխոսության ավանդույթի ջատագովներից մեկն է եղել, մենք բոլոր հարցերում երկխոսության կողմնակից ենք, բայց ոչ երբեք նախապայմանների, ոչ երբեք ուլտիմատումների», – ասաց մեր զրուցակիցը:

Վերջինս գտնում ՝ ԱԺ հրտատապ ընտրությունների անհրաժեշտություն չկա։ «Բոլոր այն հեքիաթները, թե Ազգային ժողովն է խոչընդոտում, որ տնտեսական ներդրումներ լինեն, տնտեսական քաղաքականություն լինի, դա ոչ այլ ինչ է, քան հեքիաթ։ Առ այսօր նոր իշխանությունը ո՛չ տնտեսական քաղաքական ծրագիր է բերել, ո՛չ Ղարաբաղյան հարցով է փորձել ծրագիր բերել, բա ի՞նչ ծրագիր է եղել, որ Ազգային ժողովը մերժել է», – ասաց ԱԺ փոխնախագահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ