23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանի իշխանության խնդիրը

 «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մենք մնացել ենք քաղաքական նույն մոդելի մեջ, քանի որ կա գերիշխող քաղաքական ուժ և մեր թերությունները գալիս են նրանից, որ մենք բացարձակապես չունենք հակակշիռ. «Եթե չկա հակակշիռ, ապա մենք միշտ ունենալու ենք, բոլոր թերություններով այսպես կոչված, ամբողջական իշխանություն, որը գիտի՝ ինչ կուզի կանի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը:

Ըստ Ալավերդյանի՝ մենք պետք է հաղթանակ համարենք այն դեպքում, երբ որ այդ մոդելը փոխվի. «Շատ լավ է, որ ազնիվները գալիս են, բայց կառավարման համակարգի որակը ոչ թե կախված է  իշխող ուժի և մարդկանց որակից, այլ՝  հակակշիռ լինել չլինելուց»: 

Ալավերդյանը գտնում է՝  ավագանու ընտրություններին Հայկ Մարությանի հավաքած ձայների այդպիսի մեծ տոկոսները թեև հասկանալի են, բայց դրանք չեն խոսում կայացած կամ կայացվող ժողովրդավարության մասին, այլ խոսում են այն մասին, որ մենք դեռ գտնվում ենք ժողովրդավարական ուղու վրա կանգնելու նախաշեմին:

Արդյո՞ք կա հնարավորություն այսպիսի վիճակից անցնել ժողովրդավարական վիճակի, Ալավերդյանի կարծիքով՝ այսպիսի վիճակը ունի մեկ դրական բան, եթե ամեն ինչ կախված է քաղաքական կամքից ապա այս ուժի քաղաքական կամքը  մենք ընկալում ենք որպես խիստ հակառակ նախորդին.

«Այս իշխանության խնդիրը հենց հնարավարություններ ստեղծելն է նոր քաղաքական ուժերի համար, որ մենք ունենանք հստակ և ունակ ուժեր, բայց նրանք պետք է լինեն առողջ հակակշիռ»,-ասաց նա:

Առավել մանրամասն` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ