23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանցավոր անգործություն

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակից է նախկին պատգամավոր,կրթության և գիտության նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել է, որԵրևան վերադառնալուն պես  բանակցություններ է  սկսելու քաղաքական ուժերի հետ՝ Ազգային ժողովը ցրելու նպատակով:ՀՀԿ-ն թեև  հայտարարում է, որ  պատրաստ է բանակցությունների,  սակայն ԱԺ-ն լուծարելու  հիմքեր չի տեսնում։  Ազգային ժողովի մյուս  խմբակցություններն  էլ հայտարարում են, որ կողմ են արտահերթ ընտրություններիանցկացման: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսականխորհրդարանի լուծարում:

-Ես նախ չեմ կարծում, որ  Հայաստանում խորհրդարան ցրելու անհրաժեշտություն կա:  Դա այսպես կոչված  հեղափոխական  ուժերի կապրիզն է:  Խորհրդարանում որևէ արգելք չկա,  որ կառավարության օրենքներն  ու նախաձեռնությունները տապալվեն, այսինքն խորհրդրանը նորմալ գործում է, ոչ մի խնդիր չունի:  Վարչապետը խորհրդարանում ունի մեծամասնություն իր  կոալիցիոն գործընկերների և ՀՀԿ-ից դուրս եկածների  հետ միասին: 

Այսինքն, կա խորհրդարանականմեծամասնություն և կոալիցիոն իշխանություն, մնացածը զուտ կապրիզ է: Երևանի ավագանու նտրությունների  արդյունքներն իրենց ոգևորել են և իրենք  ուզում են առիթն օգտագործել ու,  այսպես ասած,  ամբողջական իշխանություն սահմանել բոլոր ոլորտներում: 

Ըստ իս՝ դա չի կարելի թույլտալ: Ես կտրուկ դեմ եմ խորհրդարանի լուծարման որևէ տարբերակի, որովհետև որևէ  տարբերակ իրականում չկա, ինչ էլ լինի՝ մտացածին ու արհեսատական է:  Այսինքն,  բանակցեն, չբանակցեն,  ուժային միջամտություններ լինեն, հրաժարականներ լինեն և այլն, այդ բոլորն իմպրովիզներ են:

-Իշխանության  ներկայացուցիչներն ասում են, որ այս  պահին կառավարման  համակարգում  ճգնաժամային  իրավիճակ է, որից կարել է դուրս գալ միայն արտահերթ ընտրություններով: Այսինքն, սա կե՞ղծ թեզ է:

-Միանշանակ, այդպիսի բան չկա: Ներկայումս  Հանրապետական խմբակցությունն  Ազգային ժողովում  մեծամասնություն չէ, խորհրդարանում էլ ճգնաժամ  չկա: Ճգնաժամ կլիներ, եթեկառավարության  ներկայացրած  բյուջեն կամ որևէ նախագիծ չանցկացվեր, արհեստականորեն  չկայանային նիստերը և այլն:  Դա կլիներ ճգնաժամ,  իսկ այժմ քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա:

-Այսօրա ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երբ ինքը պետքէ ընտրվեր վարչապետ, ԱԺ-ում 4 վստահելի քվե  ուներ,  որոնցիցմեկն իրենն էր: Ստացվում է՝  վարչապետը ցանականում է իրվստահելի քվենրն  ավելացնել  խորհրդարանում:

Ես վարչապետի ելույթը չեմ լսել, սակայն ակնհայտ է, թե նա ուր է գնում: Ի՞նչ հեղափոխություն,  ի՞նչ բան,  սովորական մարդկանց մի խումբ եկել է իշխանության՝ իրավիճակից ելնելով և ՀՀԿ-ի հանցավոր  անգործության արդյունքում: 

Հանրապետական կուսակցությունը ոչինչ չի արել այս ամիսներին և իշխանությունը  նվիրել է  համապատասխան  մարդկանց:  Վարչապետ էին ուզում, տվեց ՀՀԿ-ն,  Երևանի  քաղաքապետարանն էին ուզում, էլի տվեց ՀՀԿ- ն, հիմա էլ  խորհրդարանն են ուզում, դա էլ որ տանք, հետո ասելու են՝  գիտեք, դատական  համակարգում ես  վստահելի դատավորներ չունեմ, եկեք համակարգը լուծարենք: Ինչքան հնարավոր է շուտ պետք է զսպել այդ թիմի ախորժակը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ