24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի ելույթին կհաջորդի Ալիևի ելույթը, որն անպայման պատասխան հարվածներ կհասցնի. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ անկախության առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձին, ասաց, որ նման տեքստերը գալիս են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանման ավանդույթներից։

«1988 թվականից ես միայն տարբեր երկրների ներկայցուցիչներից նման հայտարարություններ եմ լսում, որ ողջույնի խոսք ասելուց հետո հույս են հայտնում, թե առաջիկայում Արցախի հարցն էլ կլուծվի։ Ես չեմ հավատում, որ այսօր կա նոր իրավիճակի փոփոխություն, որ Արցախի հարց է լուծվելու, և առաջինը՝ ինչ ենք հասկանում՝ հարց լուծել ասելով։ Լավ կլիներ՝ Թրամփն ասեր, թե իր պատկերացմամբ՝ այդ լուծումն ինչ է, կամ առաջընթացն ինչ է։ Միգուցե համոզել է Ալիևին՝ դիտորդների քանակը 1500-ով ավելացնել, ասել է՝ հետաքննման մեխանիզմներն էլ ամբողջը մենք վճարում ենք, հազարավոր այլ նախաձեռնություններ ենք անում, որ այդ վստահությունը լինի, Քի Վեսթի նման տարածք ենք տալիս, եկեք՝ նորից խոսեք, պայմանավորվեք, միգուցե դա է։ Եթե նման բաներ է որոշել անել, թող նշի։ Ոնց որ թե այլ բաների մասին չի ասում»,- նկատեց Թևան Պողոսյանը։

Նա ընդգծեց՝ ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթին կհաջորդի Ալիևի ելույթը, որն անպայման պատասխան հարվածներ կհասցնի. «Իր պատասխան հարվածներից հետո չգիտեմ՝ ուր ենք հասնելու։ Սահմանագծում էլ երեկ չէ առաջին օրը զոհ ենք ունեցել։ 2016թ. ապրիլից հետո չեմ հիշում՝ որևէ հանդիպում միտված լիներ նույնիսկ հարցի քննարկմանը։ Հիմա գիտե՞նք սեղանի վրա ինչ փաստաթուղթ է դրված, մոտավորապես կետերով գիտենք։ Եթե այս ամենը կա, ուրեմն դա մեռյալ փաստաթուղթ է, որովհետև այդ կետերից որևէ մեկը հայ ազգը չի պատրաստվում ընդունել։ Շնորհավորանք էր, մի բան պետք է գրեր, գրել է, երևի հետո չի էլ կարդացել։ Եթե հանդիպում չկա, ուրեմն դեռ հայկական փաթեթով չեն մտել և ասել՝ եկեք ձեզ պատրաստենք, թե ինչի շուրջ եք խոսելու։ Դիվանագիտությունը պետք է աշխատի։ Այդպիսի տեքստերը գալիս են այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների պահպանման ավանդույթներից»։

Վերջում հավելեց, որ, եթե Ալիևի և Փաշինյանի հանդիպումը տեղի էլ ունենա, ապա դա լինելու է առաջին ճանաչողական հանդիպումը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ