26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լայվի ու սելֆիի Հայաստանից դուրս գտնվողների գոյության իրավունքը

294 109 քաղաքացի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկեց ու այո, վերահաստատեց Հայաստանում ապրիլից հետո տեղի ունեցած փոփոխություններին իր հավատարմությունը, այո, նրանք այն քաղաքացիներն էին, որոնք ապրիլին փողոց էին փակում, հրապարակ լցնում, փոփոխություն պահանջում:

Ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 370 365 քաղաքացի կամ ընտրողների 43.66 տոկոսը: Սա նշանակում է, որ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 57 տոկոսը, այսինքն, շուրջ 500 քաղաքացի ուղղակի չի քվեարկել: Չի գնացել ընտրության: Եթե անգամ այս թվից հանենք ցուցակներում գրանցված, բայց փաստացի Երեւանում չապրող ու հաշվառումից դուրս չեկած քաղաքացիներին, միեւնույնն է, երեւանցիների մի զգալի մասը չի կարեւորել ընտրությունների ինստիտուտը:

Որ իշխող ուժը պետք է հաղթեր ու հաղթեր զգալի առավելությամբ, դա պարզից էլ պարզ էր, որ ընտրական գործընթացի մյուս մասնակցիների ու նրա հավաքած քվեների միջեւ շեղումը էական էր լինելու, դա էլ՝ կանխատեսելի էր, բայց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո պատկերն այսպիսն էր լինելու, մտորելու լուրջ առիթ է ու նշանակում է, որ այդ քաղաքացներն իրենց ապագան չեն կապում ընտրությունների հետ, նրանք դա չեն արել նախկինում, չարեցին նաեւ հիմա:

Թե ինչու, պատճառները տարբեր կարող են լինել, ինչպես Տիգրան Մուկուչյանը կասեր՝ եղանակային պայմաններից մինչեւ ընտրություններին մասնակցող սուբյեկտներ: Այսօրվա իշխանությունը, եթե նախկինի նման ընդդիմություն լիներ, կասեր՝ նրանք ընտրական առուծախից հիասթափվածներն են, ընտրություններից զզվածները: Գուցե:

Բայց նրանք նաեւ այն քաղաքացիներն են, ովքեր լայվի ու սելֆիի Հայաստանից դուրս են ապրում: Երեւանը ու Հայաստանը, առհասարակ, ֆեյսբուքյան անսահմանափակ, բայց իրականում նեղ քառակուսին չէ: Երեւանն ու Հայաստանը ավելի լայն է, «ստատուսչիների» ու քաղաքական ֆեյքերի Հայաստանից շատ ավելի մեծ: Նրանք էլ ՀՀ քաղաքացիներ են: Նրանք գուցե ագրեսիվ չեն եւ ոչ այդքան հանրային, չեն պարտադրում իրենց տեսակետը, բայց նույնքան գոյության իրավունք ունեն, որքան լայվիստներն ու սելֆիստները: 

Լուսանկարը՝ Հետք-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ