24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մահացածները ընտրացուցակներում. ահազանգեր քաղաքացիներից

Մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում խախտումներ եւ ընտրացուցակներում անճշտություններ են արձանագրվել։ Aravot.am-ը մի քանի ընտրախախտումներ է արձանագրել Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/46 ընտրատեղամասում։

Մի քանի դեպք է եղել, երբ քվեարկելուց հետո ընտրողները թքոտում էին քվեածրարը եւ ամուր փակցնում, հանձնաժողովի նախագահը հորդորում էր՝ «թքով չկպցնել»:

Ընտրողներից մեկը քվեարկության էր եկել «военный билет»-ով: Հանձնաժողովի նախագահ Հարություն Հախվերդյանը ընտրական հանձնաժողովի հետ կապվեց ու ասաց՝ չի կարելի, չեն թույլատրում: Ընտրողներից մեկը՝Անդրանիկի 122 շենքի բնակիչ Աշոտ Դուրգարյանը ասում էր, որ ինչպես միշտ, ընտրացուցակներում տեղ են գտել մարդիկ, որոնք իրենց շենքում չեն բնակվում. «Լավ, ստեղ հանձնաժողովի նախագահ, քարտուղար չկա՞: 25 անգամ ստեղ ընտրություն ա եղել, միշտ եկել ասել եմ, հիմա ո՞ւմ ասեմ: 30 տարի ա, ես էդ շենքում եմ ապրում, 40 հոգի կան, որ ընտրացուցակի մեջ են, շենքում չեն»:

Դիտարկմանը, որ իրենք գրանցված են, դրա համար կան ընտրացուցակում՝ քաղաքացին չհամաձայնեց. «Ո՞վ ա ասում, հիմա ես ձեզ ապացուցե՞մ, որ մարդիկ գրանցված չեն: Մեկը 10-րդ հարկում է՝ իմ մոտիկ հարեւանը, տունը ծախել, էդ մարդը գնացել է, Խոսրովյան Հայկազը, Լազարյան Արարատը, ո՞նց ա գրանցված»:

Hraparak.am-ի փոխանցմամբ էլ` Վահան Բաբայանի «Ռեֆորմիտական» կուսակցության վստահված անձ Գառնիկ Նիկողոսյանն ահազանգում է, որ 10/25 տեղամասում՝ թիվ 49 դպրոցում տեղակայված, ընտրացուցակներում մահացած անձանց անուններ են հայտնաբերել, կուսակցություն նույն խնդրով ահազանգ է ստացվել նաեւ թիվ 134 դպրոցում տեղակայված 10/34 ընտրատեղամասից։ Մահացածների հարազատները գալով ընտրության՝ հայտնաբերել են փաստը եւ բարձրաձայնել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ