26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թրամփն Ալիեւին ասաց՝ պատերազմի թույլտվություն չունեք

 

«ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը , ըստ էության եզակի բան է դառնում այն առումով, որ պատերազմի նախապատրաստման այս շեմին նա հասկացնում է, որ նախադրյալներ կան եւ սա ուղղված է, ոչ միայն Հայաստանին, այլեւ Ադրբեջանին: Սա մեկ բան է նշանակում, որ պատերազմի թույլտվություն չունենք, այսինքն կան նախադրյալներ՝ մտածեք կարգավորման մասին, մենք կարող ենք օգնել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝անդրադառնալով նախօրեին ԱՄՆ նախագահ  Թրամփի՝ ՀՀ վարչապետ Փաշինյանին ուղղված ուղերձում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիշատակմանը, ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Այս առումով, ըստ քաղաքագետի, սա վերին աստիճանի տեղին եւ կարեւոր հայտարարություն է,  որովհետեւ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հայատարարություններից հետո կողմերը հասել են այնպիսի իրավիճակի, որ լարվածությունը չափազանց մեծ է եւ Ադրբեջանի կողմից խնդիրը  խաղաղ ճանապարհով լուծելու  որեւէ պատրաստակամություն չի նկատվում:

«Սա սթափեցնող, առնվազան  հակամարտությունը կառավարող հայատարաություն էր եւ բավականին անդուր՝ Ադրբեջանի համար, որը ըստ էության զորավարժություններ է անում, հայտարարում է, որ կարգավիճակի հարցում որեւէ զիջում չի լինելու, իր դիրքերից չի հրաժարվելու : Սա պատերազմի կանխարգեման հայտարարություն էր», –Henaran.am-ի հետ զրույցում շարունակեց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հասկանում է, որ այս իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել եւ Թրամփը հարկ է համարում հասկացնել, որ կա քաղաքական կարգավորման ռեսուրս, որը պետք է օգտագործել:

 «Դիվանագիտական լեզվով սա նշանակում է՝ Ալիեւ դու չես կարող խնդիրը պատերազմով լուծել, որովհետեւ մենք գտնում ենք ,որ այսպիսի ռեսուրս կա»,-նշեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում նշվում էր.«Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»: 

Սաֆարյանը պատահական չի համարում վարչապետ Փաշինյանի այցը ՌԴ,  Ֆրանսիա եւ ապա ԱՄՆ, որը սպասվում է:

Սաֆարյանի խոսքով, այս 3 այցելություններով Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը խնդիրի կարգավորման կողմնակից է. «Քանի որ նա երբեւեէ բանակցությունների չի մասնակցել, այս այցելություններով սկիզ է դրվում, որ  համանախագահող երկրների նախագահները եւս առիթ ունենան ՀՀ վարչապետի հետ մտքեր փոխանակել խնդրի կարգավորման առնչությամբ»:

Ըստ քաղաքագետի, թե ՌԴ-ում, թե Ֆրանսիայում Հայաստանի կառուցողականությունը ընդգծվել է, մանավանդ, որ  Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ՀՀ անունից: Քաղաքագետը վստահ է, որ նույն հայտարարությունը նա  կանի անեւ ՄԱԿ-ի ամբիոնից եւ ԱՄՆ-ում  պաշտոնական հանդիպումների ընթացքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ