14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել. Գագիկ Ծառուկյան

 «Մենք պատասխանը տվել ենք, մենք ցանկացածին կարանք պատասխանենք։ Բայց ուժեղ մարդը միշտ համեստ է, միշտ չափի մեջ է։ Միայն թույլը, որ ասելու բան չունի, կարող է ցեխ շպրտել։ Մենք գործի մարդ ենք», – այսօր Հյուսիսային պողոտայում նախընտրական քարոզարշավի ավարտական հավաքին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ՝ հավելելով, թե պարզապես չի կարելի երևանցիներին մասնատել մասերի, քանզի «միասնության մեջ է ուժը»։

Նշենք, որ ավելի վաղ նախընտրական քարոզարշավի մեկնարկին իշխանական «Իմ քայլը» դաշինքի հավաքի ժամանակ նրանց թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել էր, որ իր թիմի դեմ խաղ չկա և որ իրենք սպիտակ են ու պայքարում են սևերի դեմ, ինչին հետեւել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային աջակցությունը իր թեկնածուի այս թեզին:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ