28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում 26 երթուղի դադարեցրել է աշխատանքը. Փաստ

Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքա­ղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը: Այսպես՝ այլևս չեն գոր­ծում 4, 11, 16, 17, 19, , 32, 34, 36ա, 36, 40, 43, 48, 51, 59, 65 ավտոբուսային երթու­ղիները: Չեն գործում նաև 14, 22, 31ա, 51, 53, 62, 64, 69, 76 և 77 միկրուսվտոբուսային երթուղիները: Այս մասին թերթի հետ զրույցում հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ այդ երթուղիներից մոտ 50-60 հազար քաղաքացի է օգտվում, և հի­մա քաղաքի մի հատվածից մյուսը հասնե­լու համար նրանք ստիպված կրկնակի գու­մար ու ժամանակ են ծախսում: Հրանտ Եղիազարյանի խոսքերով, աշխատանքները դադարեցնելու պատճառը վնասով աշ­խատելն է: Ըստ նրա, գոյացող հասույթը չի բավականացնում, որ մեքենաների համար անհրաժեշտ ծախսերը հոգան: Նա հայտ­նեց նաև, որ ավտոբուսների ու միկրոավտոբուսների մի մասը տեղափոխել են ուրիշ երթուղիներ, մնացածը քանդում են, որ պա­հեստամաս դարձնեն: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ