08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ-ադրբեջանական սահմանին լարված է, իսկ ՀԱՊԿ-ը լռում է. նախարարի պարզաբանումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղ գտած լարվածության նկատմամբ ՀԱՊԿ-ի կողմից արձագանքի բացակայությունը, ասաց. «ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը։ Արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրականացնում։ Մենք այս կազմակերպության շրջանակներում ի հայտ ենք բերում բոլոր զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն…Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հակառակորդն անընդհատ գնդակոծում է հայ-ադրբեջանական սահմանը։ Երեկ ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է մահացել։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ