Ջրի սակագինը պիտի նվազեր, սակայն բարձրանում է. սպառողները կբողոքե՞ն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և Սպառողների խորհրդատվական կենտրոն ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը խոսեցին “Երևան Ջուր” ընկերությանը դիմած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ՝ ջրի սակագինը 7 դրամով բարձրացնելու առաջարկի և դրա սպասվող հետևանքների մասին:
Սպառողների իրավունքների պաշտպանները հանրությանը բողոքի ձայն բարձրացնելու կոչ անում: Կարեն Չիլինգարյանը նշեց, որ ջրի սակագինը կազմվում է մի քանի բաղադրիչով՝ սղաճ, տարադրամի փոխարժեք՝ 40-ական տոկոս, էլ. Էներգիայի ծախս՝ 10 տոկոս: Նա տեղեկացրեց, որ իրենք դեմ են եղել տարադրամի փոխարժեքի ներգրավածությանը:
Սպառողների միության նախագահի դիտարկմամբ՝ ջրառը ֆանտաստիկ թիվ է, իսկ մենք գործնականում դրա մոտ 20 տոկոսն ենք օգտագործում, 80 տոկոսը կորչում է: Արդյունքույմ հանրությունը աշխատանքի արդյունք չի տեսնում: Պողոսյանը հավաստեց, որ գոյություն ունի աուդիտ, դրա արդյունքները պետք է հրապարակվեն, որպեսզի ավելի առարկայական խոսեն:
Պողոսյանը տեղեկացնում է, որ 10 տարի առաջ մշակված ծրագրի համաձայն՝ ջրի սակագինը պիտի 3-րդ տարուց պիտի սկսեր նվազել և 10-րդ տարում մենք պետք է ունենային արդեն 1 խորանարդի դիմաց 95 դրամ:Սակայն գնի նվազեցման փոխարեն հակառակը ամեն բան արվում է, որ այն բարձրացվի: