26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու հեղափոխության սիմվոլը դարձավ Կարգին Հայկոն. Իրավունք

Ժամանակին երեւսւնցիները մեծագույն պատուհաս էին համարում կեսգիշերից հետո բաց լուսամուտներով ավտոմեքենաներում կամ տարատեսակ «օբյեկտներում» մինչեւ վերջ քոքած կլկլացող երաժշտությունը կամ գիշերային հրավառությունները: Բայց պարզվեց, դրանից մեծ պատուհաս էլ կա՝ թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավը փոխվարչապետի կատարմամբ: Եվ ամեն օր որեւէ թաղամաս արժանանում է այդ դժբախտությանը՝ լսել հիստերիկ ելեւէջներով եւ
գունեղ սպառնալիքներով վարչապետական ձայնը:

Այն, որ «Իմ քայլը» դաշինքի պաշտոնական թեկնածուն որպես թեկնածու զրո է, ակնհայտ է բոլորին, եւ այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը եւ թավշակրոն վարչախումբն ամբողջությամբ լծվել են հանրային կարծիքի վրա ճնշում գործադրելու գործին: Տպավորությունն այնպիսին է, որ  «թիկնապահ» են ոչ այն մարդիկ, ում Նիկոլի հրամանով ուժայինները ցուցադրաբար փռում են ասֆալտին, այլ ինքը՝ Նիկոլը,  գումարած այդ ուժային կառույցները եւ քարոզչական
մեքենայի հզորությունը, եւ պաշտպանության ենթական էլ՝  Հայկոն: Հատկապես այն բանից
հետո, որ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նրան ոչնչացնող եւ նվաստացուցիչ մարտահրավեր նետեց:

Սակայն ավելորդ չէ պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ հայտնվեց այդպիսի ակնհայտորեն թույլ թեկնածու: Պատճառը նույն վարչախմբի՝ կրկնակի խաղ խաղալու մեջ է: Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի՝ Պուտինի մոտ նվաստանալը չի օգնում, որ Կրեմլում հավատան նրա երդումներին, մյուս կողմից անդրազգային ուժերը, որոնց ընդունված է կոչել աբստրակտ Արեւմուտք, Նիկոլից պահանջում են ապացույցներ, որ նա ունի ռեալ իշխանություն եւ ի վիճակի է ցանկացած «պոլի փետի» դարձնել Երեւանի քաղաքապետ, իսկ այնուհետ նույն ձեւով տիրանալ օրենսդիր իշխանության: Այդ նպատակով ռեժիմին հասանելի կարող է լինել միայն մեկ մեթոդով՝ մայրաքաղաքում հիբրիդային պատերազմ մղելով: Իսկ դա ունի երկու բաղադրիչները՝ ֆիզիկական, որն իրականացվում է ինչպես ուժային կառույցների ու տարատեսակ «մասկի շոուների» միջոցով, եւ տեղեկատվական՝ ամբողջ դաշտով: Եվ, իհարկե, մոռացության չեն մատնվում ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման այն նույն մեթոդները, որոնց համար այդ նույն թավշակրոնները այդքան քննադատում էին «հանցավոր ռեժիմին» եւ «արյունարբու Քոչարյանին»:

Ու, ճիշտն ասած, բոլորովին չենք զարմանա, եթե հանկարծ պարզվի, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի օգտին ընտրակաշառք է բաժանվում, մանավանդ որ երեւանցիներին քաջ հայտնի «տասովչիկներին» հայտնաբերում ենք սոցցանցերում արված լուսանկարներում՝ հենց Հայկոյի միջոցառումներին: Եվ կարծում ենք, որ վարչական ռեսուրսի բիրտ կիրառման եւ վախի մթնոլորտի պայմաններում ոչ մի ողջամիտ մարդ ավագանու ընտրությունները չի համարի ազատ եւ արդար:

Սակայն վերադառնանք հիբրիդային պատերազմին, որի պայմաններում փորձ է արվում պարտադրել երեւանցիներին քվեարկել հեղափոխությունը մարմնավորող, բայց զրոյական որակի թեկնածուի օգտին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ