08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը խիստ մտահոգված է իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։

ԱԺ-ում եւ Փարիզում անդրադառնալով հայտնի ձայնագրմանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական եւ ուղղակի ազդեցություն։

Այդ քրեական գործով նրա հայտարարությունների դինամիկան եւ շրջադարձները ցույց են տալիս, որ մեզ համառորեն եւ անհաջող կերպով փորձում են մոլորեցնել։

Սակայն առավել մտահոգիչ է, որ վարչապետի պահվածքից ստեղծվում է կայուն տպավորություն, որ նա խիստ մտահոգված է նաեւ իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ, եւ Աստված գիտի, թե ինչ նոր հարվարծներ է ստանալու գործող վարչախումբը եւ ինչ նոր մարտահրավերներ կառաջանան Հայաստանի համար։

Երբ իշխանությունը դառնում է այդքան խոցելի, խոցելի է դառնում ամբողջ պետությունը։ Եւ այս իրավիճակում Ազգային Ժողովը պետք է դառնա իրականությունը բացահայտող եւ Սահմանադրությունը գործադիրի ոտնձգություններից պաշտպանող կարեւորագուն ինստիտուտը։ Ֆեյսբուքյան հանրագրում մտահոգություններով կիսվել է ԱԺ ՀՀԿ-ական պատագամավոր Արմեն Աշոտյանը: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ