23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միասեռականները մեծ սպասումներ ունեն վարչապետ Փաշինյանից. բացառիկ հարցազրույց

Politik.am-ը գրում է.

Politik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը: Երևանում միջոցառման կազմակերպիչ կազմակերպությունը`  «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունն է: Ֆորումը նպատակ ունի միավորել աշխարհի տարբեր երկրներում ապրող ԼԳԲՏ անձանց: Politik.am-ը սպասվելիք ֆորումի և ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին զրուցել է համայնքի ներկայացուցիչ, ֆորումի մասնակից Էդգարի (անունը փոխված է) հետ: Զրույցը ստորև.

— Էդգար վերջին շրջանում հաճախ են խոսում ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին: Հայաստանում կարծես հեղափոխությունից հետո էլ դեռևս մարդիկ այլ աչքով են նայում ձեզ՝  Շուռնուխի դեպքը մեզ օրինակ: Ի՞նչ խնդիրներ ունեք դուք այսօր:

— Գիտեք Հայաստանում խնդիրները հիմնականում  կոնսերվատիվ հասարակություն ունենալու մեջ է: Ներկայումս իհարկե իշխանությունների վերաբերմունքն այլ է ու չկա մեր խնդիրների վերաբերյալ նախկին իշխանությունների անտարբերությունը: Հիմա մենք մեզ առավել պաշտպանված ենք զգում և գիտենք, եթե խնդիրներ ունենանք կարող ենք դիմել ոստիկանություն: Կարծում եմ հիշում եք ինչպես օրեր առաջ ոստիկանությունը կանգնեց մեր կողքին, երբ քաղաքացիներից մեկը որոշել էր մեր ընկերներից մի քանիսի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել: Այդ միջադեպից հետո իրեն արժանապատիվ պահեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ինչը միանշանակ ողջունելի է: Բայց հասարակությունը ցավոք սրտի դեռ շատ պետք է փոխվի, որպեսզի մենք մեզ անվտանգ զգանք: Այս ուղղությամբ վստահ եմ քայլեր կատարվելու են ու մի օր հասարակությունը մեզ  վերաբերվելու է շատ հանգիստ, ինչպես հեղափոխության օրերին:

— Խոսեցիք հեղափոխության մասին: Ինչպիսի՞ն էր ԼԳԲՏ անձանց մասնակցությունը: Ակտիվ էր ձեր համայնքը:

— Պետք է միանգամից նշեմ, որ ԼԳԲՏ համայնքը շատ ակտիվ է եղել այս հեղափոխությանը: Եվ մենք ուրախ ենք , որ մասնակիցն ենք եղել Հայաստանի ժողովրդավարացման այս պրոցեսի: Հեղափոխության օրերը շատ կարևոր դաս էին մեր հասրակության համար: Շատ կարևոր էր տեսնել, թե ԼԳԲՏ մարդիկ և կոնսերվատիվ հասարակության ներկայացուցիչները ինչպես են ձեռք ձեռքի բռնած պայքարում հանուն միասնական նպատակի:

— Հեղափոխությունն արդեն իրողություն է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր իշխանություններից, որի հենարանը հենց հեղափոխություն իրականացրած քաղաքացիներն են:

-Սպասելիքները իհարկե մեծ են նոր իշխանություններից: Ես շատ կուզեմ, որ նոր իշխանությունները ստեղծեն այնպիսի պայամաններ, որ միասեռականներն իրենց երջանիկ զգալու համար չգնան Հայաստանից, այլ մնան այստեղ, շենացնեն մեր երկիրը, չթաքցնեն իրենց ինքնությունը ու երջանիկ լինեն: Միասեռականները մեծ սպասումներ ունեն մեր սիրելի վարչապետ Փաշինյանից և իր կառավարությունից: Ես կարծում եմ, մենք՝ հենց այս կառավարության շնորհիվ, Հայաստանում երջանիկ լինելու իրավունք կունենանք:  Եվ ես վստահ եմ, որ կգա մի օր, երբ մենք Հայաստանում կկարողանանք ամուսնանալ և ապրել հրապարակային կյանքով:

— Իսկ ինչ է սպասվում Երևանում տեղի ունենալիք ԼԳԲՏ քրիստոնյաների-ֆորումում:

— Ֆորումում մենք խոսելու ենք բացառապես քրիստոնեության մասին: Ինչպես նաև կծանոթանանք տարբեր երկրներում ապրող մեր համայնքի ներկայացուցիչների հետ: Առաջին անգամ եմ մասնակցելու՝ շատ մանրամասն չեմ կարող խոսել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ