24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե երկու տարբեր սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, ապա երկու նույն սեռի համբույրից ծնվում է շատ վատ բան. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին չէ, որ մենք պետք է շարժվենք միայն կառավարության բերած օրենսդրական նախաձեռնություններով: «Մենք պետք է շատ ակտիվ օրենսդրական նախաձեռնություններ իրականացնենք»,- խորհրդարանում լրագրողներին ասաց  նա:

«Ես մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եմ բերելու: Ամենաառաջին օրենսդրական նախաձեռնությունը երեխաների պաշտպանության մասին օրենքում փոփոխություններն են, որ օրենքով էդ պղծության և համասեռամոլության քարոզը պետք է արգելվի»,- հայտարարեց պատգամավորը: Շարմազանովը նշեց, որ լսումներ են անելու այդ թեմայով:

«Բազմաթիվ այլ նախաձեռնություններ ևս անելու ենք: Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական նախաձեռնություն ենք անելու` էդ ֆեյքերի, էդ հայոհյանքների հետ կապված, որ տեղի է ունենում»,- ասաց նա:

Հարցին` ինչպե՞ս է պատկերացնում համասեռամոլության դեմ քարոզի արգելքը, օրինակ` եթե Էլթոն Ջոնը ընկերոջ հետ գա Հայաստան, Շարմազանովը պատասխանեց` ոչ ոք չի արգելում նրանց գալ Հայաստան, բայց փողոցում Էլթոն Ջոնը չպետք է համբուրվի իր ամուսնու հետ:

Դիտարկմանը` եթե պետք է արգելվի երկու` նույն սեռի ներկայացուցիչների համբույրը փողոցում, ապա տարբեր սեռերինն էլ պետք է արգելվի, նա արձագանքեց. «Եթե երկու տարբեր սեռերի համբույրից ծնվում է առողջ երեխա, ապա երկու նույն սեռի մարդկանց համբույրից ծնվում է շատ վատ բան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ