21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մեկուսացրել են պատգամավորուհու հորը. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, արդեն մի քանի ամիս է՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, որն ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, գալիս է գործի, բայց մեկուսացված է աշխատանքից:

Քաղաքապետը նրան ոչ մի հանձնարարություն չի տալիս՝ ամեն կերպ ցույց տալով, որ աշխատանքից հեռացման դիմում գրի: Այս պատմությունը քաղաքում բոլորը գիտեն: Բանը հասել է նրան, որ մշակույթի բաժնի պետի պարտականությունները դրվել են նոր աշխատողի՝ Հարություն Սաֆարյանի վրա, որին քաղաքապետարանում ժամանակավոր պաշտոնակատար են համարում: Քաղաքապետի եւ մշակույթի բաժնի պետի միջեւ ծայր առած լարվածության պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջում: Պատմում են, որ այն սկսվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Գյումրի այցելությունից:

Արտաշես Կարապետյանը Լենինական հանրապետականի կրծքանշանով է բեմ բարձրացել եւ դրանով, իբր, զայրացրել է Ծառուկյանին: Մյուս վարկածի համաձայն, Գյումրու քաղաքապետին զայրացրել է այն, որ մշակութային միջոցառումներից մեկի ժամանակ Կարապետյանը գովել է նախկին քաղաքապետին:

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ