23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ մեկը մեկին ասում է, որ եթե չընտրեք որևէ մեկին, ուրեմն դուք այսինչի տղա եք, սա կարծի՞ք է, թե մտքի տեռոր. Ն. Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատագամավոր, Ավագանու ընտրություններում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ահազանգ է ստացել պաշտոնյաներից մեկից, որ իրենք սպասում են զանգի՝ հասկանալու համար, թե ում պետք է ընտրեն ընտրությունների ժամանակ.

«Մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին, բայց վստա՞հ եք, որ սրանով լուծելու ենք ստրկամիտ այն պաշտոնյանների հարցը, որոնցից մեկը երեկ ինձ ասում էր. «զանգի ենք սպասում, դեռ չենք ստացել՝ ինչ ենք անելու և ում ենք պաշտպանելու ավագանու ընտրություններին»: Այս ստրկամիտները չեն փոխվելու, որովհետև ամբողջ կյանքում ստրուկ են եղել, կառավարությունից ու նախագահականից զանգ են ստացել, թե ինչ անեն: Եթե ունեք այս լիազորությունները, ապա կարո՞ղ եք հայտարարել, որ հրահանգ չի լինելու», – նշեց Զոհրաբյանը:

Նա նաև նկատեց, որ պայքարել է պետք մտքի տեռորի դեմ:

«Եթե մեկը մեկին ասում է, որ եթե չընտրեք որևէ մեկին, ուրեմն դուք այսինչի տղա եք, սա կարծի՞ք է, թե մտքի տեռոր: Խնդրում եմ հստակեցրեք», – ասաց նա:

Զոհրաբյանը նաև ընդգծեց, որ Հայաստանում միակ արդար ընտրությունները եղել են 1990 թվականին, նրա խոսքով՝ «բարախլո» սովետական օրենսգրքով, մինչդեռ ընդդիմության և իշխանության մեջ եղած ներքին կոնսենսուսի արդյունքում, որի նպատակն էր անցկացնել արդար ընտրություններ, դրանք արդար են եղել:

Զոհրաբյանը նշեց, որ ինքը կողմ է ընտրակեղծարարությունների համար նախատեսվող պատասխանատվության խստացմանը, քանի որ դա մնացած միակ տարբերակն է:

«Միգուցե սա միակ տարբերակն է մնացել: Սանկցիաները գուցե քրգործերի առումով ավելի խիստ են, քան որևէ այլ եվրոպական երկրում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ մենք ստիպված ենք գնալ այդ սանկցիաներին», – հավելեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ