24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է. Կարեն Քոչարյան

«Ես միշտ կողմ եմ եղել, որ ղեկավար կազմում լինեն երիտասարդներ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդը պետք է գա և լինի առաջին դեմք»,- «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երիտասարդ կադրերին։

Նրա խոսքով՝ երիտասարդը, այնուամենայնիվ, պետք է «աճի», ինչը հաշվի չեն առել. «Բարի, էլի խնդիր չէ, կարող է փորձ ձեռք բերել առանց օգուտների, բայց գոնե՝ նաև առանց վնասների։ Ես չեմ կարծում, որ ամբողջ կառավարությունը վատն է, կան լավ նախարարներ»։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ այն վարկանիշային և վստահության պաշարը, որ կա, և որը շատ մեծ է, մաշվելու հատկություն ունի. «Եվ հիմնականում մաշվում է այն ժամանակ, երբ մարդը ձմռանը կտեսնի, որ, օրինակ՝ գազը թանկացել է, ինքը չի կարողանում վճարել։ Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է։ Նույն Նիկոլ Փաշինյանը գնաց շուկա և տեսավ՝ ինչ է կատարվում։ Ընթացքում սա բերելու է վարկանիշի բավականին լուրջ մաշման»։

Կառավարությունում, ըստ Քոչարյանի՝ կան մարդիկ, ովքեր նորմալ մարդիկ են, բայց նաև կան մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն. «Ուրեմն՝ այդ մարդկանց պետք է փոխել։ Այնպես չէ, որ միայն մեզ մոտ է այդպես, ամբողջ աշխարհում այդպես է. եթե մարդը չի կարողանում աշխատել, փոխում են այնքան ժամանակ, մինչև գալիս է մեկը, որ կարողանում է այդ ոլորտի համար պատասխանատվություն կրել և առաջ տանել։ Սա է ամբողջ մեխանիզմը, այդպես են զարգանում բոլոր երկրները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ