24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Վանեցյանին առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին:

Այս մասին այսօր ԱԻՆ-ի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ոլորտին նախնական ծանոթացել է:

Հարցին, թե դա չի՞ խոչընդոտի ԱԱԾ տնօրենի աշխատանքին, Արթուր Վանեցյանը բացասական պատասխան տվեց:

«Ոչ, չի խանգարում: Ժամանակը ցույց կտա, կտեսնեք, որ չի խանգարի, ո՛չ Ազգային անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ծրագրերն ընտրությունների օրը կներկայացնենք, ոլորտը նախնական ուսումնասիրել եմ, առաջնահերթությունը համարում եմ մասսայական ֆուտբոլի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը»,-ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիան բավական ինքնաբավ կազմակերպություն է, ֆինանսները, որ ճիշտ օգտագործվեն, կարող են հասնել լուրջ արդյունքի:

Ինչ վերաբերում է Ֆեդերացիայում հնարավոր խախտումներին, Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե խախտումներ հայտնաբերվեն, ընթացք կտրվի, և նշանակություն չունի՝ դա Ֆեդերացիայում է, թե այլ վայրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ