23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անընդունելի է Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որով սատարելու է «Իմ քայլը» դաշինքին. Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի վերջին ելույթի մեջ մի քանի ռիսկեր է տեսնում.

«Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը դեռ չի սկսվել, սակայն հանրությունն արդեն ծանոթացավ այնպիսի հայտարարությունների, որոնք բավականին կոպիտ ոտնահարում են, ինչպես մարդու իրավունքներն, այնպես էլ օրենքի նորմերը», -ասաց Լարիսա Ալավերդյանը։

«Մասնավորապես, եթե մենք անդրադառնանք բազմիցս քննդատված Հայկ Մարությանի խոսքերին, ապա ես ուզում եմ ասել մի բան՝ միջազգային լեզվում այն, ինչը բաժանվում է սպիտակի և սևի, ընդ որում՝ սպիտակը որպես լավ, իսկ սև՝ վատ, անմիջապես բնութագրվում է որպես ռասիզմ։ Եվ այս առումով ես հորդորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մի քանի օր անց պիտի սկսեն քարոզարշավը, մեծ նշանակություն տան արտահայտություններին», – ասաց Լարիսա Ալավերդյանն՝ ընդգծելով, որ Հայաստանը բավականին երկար ճանապարհ է անցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ու նման սայթաքումներն անթույլատրելի են։

Նա անդրադարձավ նաև Մարությանի՝ «մեր թիմի դեմ խաղ չկա արտահայտությանը»՝ նշելով, որ նման հռետորաբանությունը, կարծես, փակված էջ էր Հայաստանի համար.

«Ես հիշցնեմ՝ դա բազմիցս քննադատված ու, կարծես թե, արդեն դուրս հանված հռետորաբանություն է, հիմա մենք նորից լծվում ենք նույն արտահայտությանը։ Ստացվում է, որ նոր ուժը ոչ թե ձգտում է, որ ավագանիում արդար ներկայացված լինեն բոլոր ուժերը, այլ ձգտում է էլի ճնշող մեծամասնությունը լինել։ Դա բավականին վտանգավոր միտում է։ Կա նաև այլ վտանգ՝ դա մի ուժի ինքնանույնացումն է ամբողջ ժողովրդի հետ»։

Նա անընդունելի համարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հրապարակային հայտարարությանը, որ Երևանի ավագանու ընտրություններում անձամբ սատարելու է «Իմ քայլը» դաշինքին։

«Դա հստակ և հրապարակայնորեն հայտարարված վարչական ռեսուրսի օգտագործում է, բայց ամենազարմանալին այն է, որ դրանով իսկ հայտարարվում է, որ ընտրությունների գաղտնիությունն առոչինչ է», – ասաց Լարիսա Ալավերդյանը։

Քարոզարշավի մեկնարկից առաջ Լարիսա Ալավերդյանը ևս մեկ անգամ կոչ արեց բոլոր մասնակից ուժերին՝ ուշադիր լինել արված հայտարարություններին ու արտահայտություններին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ