23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շվեդիայում երաշտի պատճառով եղջերուները սովի են մատնված

Սաամի հովիվները ֆինանսական աջակցության համար դիմել են շվեդական կառավարությանը, որպես երկրի հյուսիսում երաշտային ամառվա հետևանքների փոխհատուցում: Հուլիս ամսին վերոնշյալ շրջանում օդի ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի՝ գրում է vokrugsveta.ua-ը:

Ուժգին շոգը ոչ միայն անհարմարություն է պատճառում մարդկանց, այլ նաև լուրջ սպառնալիք է ներկայացնում վայրի բնության համար: Երաշտը և հրդեհները ոչնչացրել են արոտավայրերն ու անտառները զրկելով եղջերուներին սնվելու հնարավորությունից: Այժմ հովիվները ստիպված են լրացուցիչ կեր գնել, որպեսզի կենդանիները կարողանան գոյատևել ձմռանը:

«Եթե կառավարությունը չօգնի մեզ, ապա մենք չենք կարող վստահ լինել, որ եղջերուները կկարողանան կենդանի մնալ այս ձմռանը: Խոսքը ոչ միայն եղջերուների, այլև ողջ սաամյան մշակույթի գոյատևման մասին է, քանի որ մենք կախված ենք այդ կենդանիներից»,- ասել է Շվեդիայում սաամների միության նախագահ Նիլա Ինգան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ