”Մանչեսթեր Յունայթեդի” սկաուտները հետեւել են Օզբիլիսի խաղին
Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի Մոսկվայի ”Սպարտակի” եւ Մախաչկալայի ”Անժիի” միջեւ հանդիպմանը ներկա կլինեն հյուրեր Անգլիայի առաջնությունից:
Ինչպես հայտնի է դարձել Чемпионат-ին, ”Մանչեսթեր Յունայթեդի” սելեկցիոն խմբի ներկայացուցիչները ներկա են գտնվել հանդիպմանը, որպեսզի հետեւեն մի քանի ֆուտբոլիստների:
Հաղորդվում է, որ մանկունյանցիների ուշադրության կենտրոնում են գտնվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը եւ պաշտպան Սալվատորե Բոկետտին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման եւ դարձել է 3 գոլի հեղինակ: