08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դո՛ւք, որ ապականված եք մտքով, մեռած՝ հոգով, չհամարձակվե՛ք միջամտել մեր ներքին գործերին. Կարինե Եսայան (Տեսանյութ)

Սփյուռքյան որոշ հայկական կազմակերպություններ եւ հայտնի անձինք բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաեւ հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին եւ եկեղեցիներին՝ իրենց ձեւակերպմամբ կոչ անելով նրանց աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական եւ քաղաքական բարեփոխումներին: 

Անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ շեշտում է. «Պապանձվե՛ք եւ չհամարձակվե՛ք միջամտել մեր ներքին գործերին դո՛ւք, որ ապականված եք մտքով, մեռած՝ հոգով, միակ կենդանի ճշմարիտ Աստծուն՝ ուրացած, Նրա կամքը՝անարգած, պղծվածներին ու ամբարիշտներին՝կամակից… Դադարե՛ք ձեր ազգակործան ու աստվածուրաց անիրավությունը՝ քանի դեռ Աստծո արդար բարկության կրակը չի թափվել ձեր գլխին»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ հայկական սփյուռքի այն ներկայացուցիչները, ովքեր վերածվել են օտարերկրյա ազդեցության չարի գործակալների, իրենց հնչեցրած հայտարարություններով փորձում են պղծություններն ու այլասերումը, որոնց մեջ իրենք թաթախված են, ամրագրել նաեւ Հայաստան աշխարհում:

Կ. Եսայանը նաեւ հավելում է. «Պղծություններն ու մեղքերը, որպես մարդու իրավունքներ ուազատություններ, մեր ժողովրդին պարտադրողներին ու նրանց կամակատարներին՝այսպես է ասում Տերը. «Վա՛յ նրանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. որ խավարըշինում են լույս, եւ լույսը՝ խավար. որ դառը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառը: Վա՛յ նրանց, որ իրենք իրենց աչքին իմաստուն են երեւում… որ կաշառքի համար արդարացնում են ամբարիշտին եւ արդարի իրավունքն են գողանում: Դրա համար էլ ինչպես բոցն է ուտում մղեղը եւ խոտը վառվում բոցի մեջ, նրանց արմատն էլ փտածի պես պիտի լինի, եւ նրանց ծաղիկը փոշու պես պիտի վեր ելնե, որովհետեւ նրանք անարգեցին զորությունների Տիրոջ օրենքը… Չարացեք, ով ազգեր, բայց պիտի սարսափեք. եւ ականջ դրեք, ով երկրի հեռու տեղերը. պատրաստվեցեք, բայց պիտի սարսափեք: Խորհուրդ հնարեցեք, բայց պիտի խափանվի. խոսեցեք խոսք, բայց պիտի չհաստատվի. որովհետեւ Աստված մեզ հետ է /Եսայիա5,8/»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. Սփյուռքյան որոշ հայկական կազմակերպությունների եւ հայտնի անձանց բաց նամակի մասին առավել մանրամասն դիտե՛ք ստորեւ.

 

  

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ