24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օրական մեկ բաժակ կաթն առողջ ծերություն է ապահովում

Կաթի օգտակարության մասին այնքան շատ են խոսել, որ այն համարում են անփոխարինելի: Հին ժամանակներից այն համարում են առողջության աղբյուր: Վերջերս գիտնականները ևս մեկ անգամ հաստատել են այդ հանգամանքը:

Բրիտանացի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ մանուկ հասակում ամեն օր մեկ բաժակ կաթ խմելու դեպքում ծերության շրջանում շարժահենական համակարգում խնդիրներ առաջանում են 25%-ով ավելի քիչ, իսկ մարդու քայլվածքի արագությունը 5%-ով ավելի բարձր է դառնում: Ընդ որում՝ այս ամենը՝ անկախ սեռից, քաշից, սոցիալական դիրքից և այլն:

Ինչպես նշում է NovostiUA.net կայքը՝ Բրիսթոլի համալսարանին կից բժշկության և հասարակական առողջության դպրոցի կատարած հետազոտությունների տվյալներով հաստատվում են այն եզրակացությունները, որոնք ստացվել էին նախորդ հետազոտություններում: Դրանք ապացուցում են, որ կովի կաթի ամենօրյա օգտագործումը դրական է անդրադառնում տարեց մարդկանց վրա և կանխում է հոդերի ու սրտի հիվանդությունների առաջացումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ