25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք ունենք ոչ թե կառավարություն այլ՝ հեղափոխական կոմիտե, որը շատ բարձր տեմպերով քանդում է ամեն ինչ. Է. Շարմազանով

«Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ ԱԺ-ի ամենամեծ ու ազդեցիկ խմբակցությունը: Հայաստանում խղճի մտքի և իրավունքի տեռոր է տեղի ունենում և սա մտահոգիչ է»,- Հանրապետական կուսակցության այս 3 ամիսներին գործունեությունը գնահատելով և որոշ ներկայացուցիչների՝ կուսակցությունը լքելուն անդրադառնալով ասաց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նոր իշխանության կառավարման այս 100 օրվա ընթացքի և արդյունքների մասին խոսելով ԱԺ փոխնախագահն ընդգծեց,  որ նոր վարչական համակարգի խոստացած ոչ մի ծրագիր դեռևս չի իրականացվել. «Այն ժամանակահատվածում, երբ մեր հակառակորդ Ադրբեջանը իր հարաբերություններն է ամրապնդում մեր հարևաններ ՝ Իրանի և Ռուսաստանի հետ, մենք այս ամիսների ընթացքում արտաքին քաղաքական ճակատում որևէ լուրջ հաջողության չենք հասել»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն ասածներին, թե երկրում լուրջ ներդրումներ են տեղի ունենալու, Շարմազանովը հիշեցրեց.«Պարոն Փաշինյանն ասում էր ՝ Հայաստանում պետք է թևակոխի մեծ ներգաղթ և ներդրումային մեծ փուլ: Ո՞ւր է ներդրումը : Ոչ մի լուրջ ներդրումային ծրագիր չկա դեռ: Երկու փոխվարչապետերից մեկը գնաց Կանադա, իսկ մյուսը՝ ԱՄՆ,  ի՞նչ է ժողովուրդը  հիշում այդ այցերից: Մեկից հիշում ենք, որ Արարտ Միրզոյանը իր հետ նաև իր հարգելի տիկնոջն էր տարել: Իսկ մյուսից, որ Դուշանբեում 16 թե 20 մլն գումար էր ծախսվել:  Ի՞նչ է արվել այսքան ժամանակ բացի մարդ ձերբակալելուց, անմեղության կանխավարկածը մի կողմ դնելուց և արհամարհելուց: Մենք ունենք ոչ թե կառավարություն այլ՝ հեղափոխական կոմիտե, որը շատ բարձր տեմպերով քանդում է ամեն ինչ: Էլ չեմ ասում այն սեռական փոքրամասնությունների, աղանդավորների քարոզը որը տեղի է ունենում: Ինչպես նաև  ոստիկանություն՝ կանանց հագուստով ներխուժելու դեպքերը, որի մասին վարչապետը ոչ մի կոնկրետ բան չի խոսել»:

Ձերբակալությունների մասով Շարմազանովն ասաց, որ ոչ ոք չի վրդովվում «Սասնա Ծռերի» անդամներին ազատ արձակելուց. «Նոր իշխանությունների կողմնակիցները վրդովվում են, որ Քոչարյանը ազատ է արձակվել, բայց չեն վրդովվում, որ դատախազը չի բողոքարկում «Սասնա Ծռերի» ազատ արձակման հրամանը: Այն «Սասնա Ծռերի», որոնք մտել և կրակ են բացել ՀՀ-ի վրա, քանի որ ՊՊԾ գունդը համարվում է Հայաստանի Հանրապետություն»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ