29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք Լոնդոնի մասին գիտենք…

 ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի մասին, նշեց.՛՛Նախաձեռնությունը դրական է արված, որովհետև ակնհայտ է մի բան՝ հին ձևով չենք կարող շարունակել, ինչ-որ բան պետք է փոխվի, առաջին քննարկման ժամանակ՛՛:

 Բագրատյանը շարունակեց, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, երբ քննարկվում էր այս նախագիծը, ինքը մի քանի անգամ շեշտել է, որ հարկավոր է ստույգ թվերով հիմնավորված պրոֆեսիոնալ փաստաթուղթ. ՛՛Ասվեց՝ բերեք մի պրոֆսեիոնալ փաստաթուղթ, մեջը գրեք այսօրվա ուղևորավարձի ինքնարժեքը, դուք խոսեցիք Լոնդոնի մասին, մենք Լոնդոնի մասին գիտենք, բայց հակառակ օրինակներն էլ կան, կարծիքները բաժանվեցին… Կան քաղաքներ գները սահմանված են և հակառակը… այս խնդիրը չի դասվում ընդհանուր տնտեսագիտական կանոններին, սա դասվում է տեղական նշանակության տնտեսագիտական խնդրին և ընդունվում, որ կարող է փոխվել սպեցիֆիկ ձևով առանձին դեպքերում, որպեսզի մենք էլ իմանայինք Երևանի սպեցիֆիկան, որը, ընդ որում Գյումրիում կարող էր չարդարացվել՛՛,-նշեց Բագրատյանը՝ խոսելով նախագծի թերի կողմերի մասին:

ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ այս փոփոխությունները պետք է էվոլյուցիոն ճանապարհով արվեն, այլ ոչ թե հապշտապ, որպեսզի նախագիծը զերծ լինի լրացուցիչ գործազրկության հանգեցնելուց. ՛՛Ես չեմ ասում՝ հատուկ դրա համար է արվում, բայց դե հետևանքների մասին պետք է մտածել՝ օպերատոր է ու լավ չաշխատեց… Իսկ ի՞նչ եկամուտ պետք է ունենա երթուղայինի վարորդը, հաճախ հիմնական խնդիրներից մեկը վարորդ գտնելն է… ես կխնդերի՝ Դուք մտածեք՝ ինչ կարել է անել առաջին ընթերցումից դեպի երկրորդը՛՛,-եզրափակեց նա՝ հավելելով, որ առայժմ ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ