Քաղաքաշինության նախարարը վերակենդանցման բաժանմուքո՞ւմ է
Հայաստանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գտնվում է “Նաիրի” բժշկական կենտրոնում: Այս մասին Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Գնունին նշեց, որ նախարարը պարզապես եկել է պլանային հետազոտման և նրա առողջության հետ կապված որևէ լուրջ խնդիր չկա:
Բժիշկը հերքեց նախապես տարածված տեղեկատվությունը, թե նախարարը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում.” Թադևոսյանը եկել է իր ոտքով և նման խնդիր չկա, պարզապես պլանային հետազոտություններ պետք է անցնի”Լ
Հիշեցնենք, որ 2013թ հունվարի 14-ին “Նորք-Մարաշ: բժշկական կենտրոնում Սամվել Թադեւոսյանին սրտի վիրահատության են ենթարկել: