24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞րն է ՀՀ-ից գնացած մարդկանց դժբախտության գլխավոր պատճառը. Առավոտ

«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Ես հաճախ եմ օգտագործում «աբիժնիկ» բա­ռը, որը տգեղ, օտարահունչ, ռուսերենին չտիրապետող իմ հայրենակիցների հաճար անհասկանալի բառ է: Բայց ես ուրիշ բառ չգի­տեմ, որը կբնութագրի մարդկանց հոգեվիճակը և նրանց մտքերի, տրամադրությունների «շար­ժիչ ուժը»: Որպես օրինակ արդեն բերել եմ վերջին 25 տարում Հայաստանից գնացած մարդկանց: Նրանցից շատերի սրտում որպես խորը վերք կա նեղվածություն Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից, նրանց ղեկավարած իշխանությունից, կոնկրետ պաշտոնյաներից, օլիգարխներից, որոնք, այդ մարդկանց կարծիքով, ստիպել են նրանց լքել հայրենիքը: Հիմա այդ մարդիկ, շատ հնարա­վոր է, ունեն լավ տներ, մեքենաներ, ամեն օր ուտում են համեղ խորովածներ ու քյաբաբներ, բայց հոգու խորքում դժբախտ են: Եվ նրանց դժբախտության գլխավոր պատճառն այն է, որ իրենք իրենց համարում են վերը թվարկած մարդկանց կամ ինստիտուտների զոհը:

 Բայց ինչո՞ւ միայն այդ մարդիկ: Իսկ ե՞ս: Մոտ կես դար առաջ մեր դասարան փոխարի­նելու էր եկել ֆիզիկական կուլտուրայի դասա­տու, մինչև հիմա հիշում եմ նրա անունը, բայց այստեղ չեմ գրի: Նա շատ երիտասարդ էր, հազիվ 25 տարեկան լիներ և, հավանաբար, հենց այդ պատճառով աշխատում էր ինքնահաստատվել՝ երեխաներին վիրավորելով: Անպատվեց նաև ինձ: Տեսնո՞ւմ եք, 50 տարի է անցել, իսկ ես դա հիշում եմ: Նման դեպքերը՝ մանավանդ, երբ տեղի են ունենում մանկու­թյան տարիներին, դրոշմ են թողնում մեր հո­գու մեջ, դա անխուսափելի է: Բայց ես արդեն շատ հասուն տարիքում՝ 40 տարեկանից հետո սկսեցի հասկանալ, որ այդ դեպքերը կարիք չկա մոռանալու (որքան շատ ես փորձում մո­ռանալ, այնքան հաճախ ես հիշում), ես պետք է արմատապես ներեմ: Հակառակ դեպքում ես կդառնամ այն ֆիզկուլտի դասատուի զոհը:
 
«Ոչ, ես երբեք նրան (նրանց) չեմ ների, բա Հիտլե՞րը, բա Թալեա՞թը, բա Ստա՞լինը»,- այդպիսին կլինի ընթերցողների մեծամասնու­թյան պատասխանը: Բայց արմատական նե­րումը (այս եզրն է օգտագործում ամերիկացի հոգեբան Քոլլին Թիփինգը) չի նշանակում, որ դուք պիտի ընկերանաք ձեգ նեղացրած մարդու հետ, որ դուք արդարացնում եք նրա արածնե­րը, որ դուք պատիժ չեք պահանջում, եթե նա հանցագործություն է կատարել, չի նշանակում նաև, որ պետք չէ կատարվածից դասեր քա­ղել: Դա նշանակում է միայն մի բան. այդ դրոշմը, այդ «էջանիշը» դուք հանում եք ձեր սրտից, դուք դուրս եք գալիս մարդկանց, կառույց­ների, հանգամանքների զոհի կարգավիճակից: Եթե նեղված եք, ուրեմն ձեզ գոհ եք զգում»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ