02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահը կմեկնի արձակուրդ, ե՞րբ կվերադառնա նա. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաեւ` ասացին։

Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ «մեկ դերասանի թատրոնի» մթնոլորտից այս տարի թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ հասարակ «մահկանացուները» մի տեսակ հաճույքով են «կտրվում», հուսալով, որ վերադարձին արդեն Հայաստանում կլինի իրական-ժողովրդավարական, հասկանալի մթնոլորտ։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրյակին, որպեսզի հանդիպի նաեւ վերջինիս հետ, որքան էլ դա նոր իշխանությունների սրտով չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ