18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ինչպես է վարվում կուտակային պահումների հետ նախկին վարչապետը /վիդեո/

Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի մոտ այսօր իրազեկող ակցիա իրականացրին “Դ!ԵՄ ԵՄ” քաղաքացիական նախաձեռնության անդամները: Ակցիայի մասնակիցների հետ իր նկատառումներով կիսվեց ՀՀ նախկին վարչապետ, համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Henaran.am-ի թղթակիցը փորձեց ճշտել` բուհում անցած ամիսներին պարտադիր կուտակային կենսաթոշակի պահումներ արվել են, թե ոչ: Ռեկտորը նշեց, որ Նոր տարում չեն ցանկացել գցել աշխատողների տրամադրությունը` բուհն է վճարել կուտակային պահումները.

“Փետրվարից սկսած՝ այո, գանձել ենք մենք, քանի որ պետական բուհ ենք: Մեր բուհում ընդհանրապես ընտանիքի պես ենք ապրում: Դիմություն, ընդդիմություն կամ իշխանություն գոյություն չունի”,-նկատեց Արմեն Դարբինյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ