10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանվել Գրիգորյանին զրկում են կոչումից. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ ժամը 12-ին Էջմիածնի քաղաքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ՝ «նոր Հայաստանի» ավանդույթներով․ քաղաքապետարանը «լայվով» կցուցադրի նիստի ընթացքը, օրակարգում 8 հարց է, սակայն «ամենակարեւորը» Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցն է։

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն այդ առնչությամբ հարցում է արել իր ֆեյսբուքյան էջում, որ «իրավական» հիմք ապահովի այդ գործընթացի համար, չնայած ֆեյսբուքյան մեկնաբանություններում եղել են նաեւ պահանջներ՝ չխախտել անմեղության կանխավարկածը, սպասել դատավճռին․ «Էջմիածինն ավելի կարեւոր հոգսեր ունի, դրանք լուծել, նոր մտածել այդ մասին»։

Իսկ ավագանու 14 անդամն էլ գեներալի որդու՝ Կարեն Գրիգորյանի թիմի անդամներն են, նրանցից մեկն էլ Արման Գրիգորյանն է՝ գեներալի մյուս որդին, որը, ըստ մեր տեղեկությունների, ավագանու վերջին նիստերին չի մասնակցում։ Էջմիածինը շունչը պահած սպասում է, թե ինչպես են քվեարկելու ավագանու անդամները, որոնք իրենց օրերում միայն դիֆերամբներ էին ձոնում Գրիգորյանների հասցեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ