25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանում մտահոգիչ լարվածություն կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական խնդիրներին, բավական մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել արտաքին ճակատում և սահմանին: Խոսքը ոչ միայն ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու, այլև հայ-ադրբեջանական սահմանի մասին է, որտեղ հարևան երկիրը մեծ քանակությամբ զորք և զինատեսակներ է կուտակել: Պատահական չէ, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանր հայտարարեց, թե «ռազմաքաղաքական վիճակը բավական լարված է»: 

Միաժամանակ նա հայտարարել էր, թե պետք է պարզապես արձանագրել այդ իրավիճակն ու ցանկացած պահի պատրաստ լինել հակահարված տա­լու: Նկատենք, որ սահմանին տիրող իրավիճակի լրջության մասին ևս մեկ վկայություն է Արցախի պաշտոնյաների վարքագիծը: Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության նախարարություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել բանակի բարձրագույն հրամանատարա­կան կազմի հետ:

Եվ չնայած պաշտոնական հաղորդագրության համաձայն քննարկումը կապված է եղել բանակաշինության հետ, և ամփոփվել են աշխատանքների արդյունքները, սակայն ակնհայտ է, որ այս այցելությունը ևս կապ ունի վերջին շրջանում տե­ղի ունեցող իրադարձությունների հետ, և կրկին զգոնություն է հաղորդվել համապատասխան գերատեսչությանը:
Ակնհայտ է՝ այս իրավիճակում պետք է պահպանել սառնասրտություն, միաժամանակ, պետք է պատրաստ լինել ցանկացած սցե­նարի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ