25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի ավագանու հետ կապված հարցը չի կարող անորոշ ժամկետով չքննարկվել. «Ելք»-ում կոմպրոմիսի կգա՞ն /տեսանյութ/

«Ելք»-ում չեն քննարկել Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ տարբերակները շատ են: «Կարելի է գնալ եւ «Ելք» դաշինքով եւ առանձին: Նախընտրելի է, որ ֆորմատը պահպանվի»,- նշեց Մարուքյանը: Մարուքյանն ասաց, որ եթե «Ելք» դաշինքով չգնան ընտրություների, «Լուսավոր Հայաստան»-ը առանձին կմասնակցի:

 Henaran.am-ի հետ դիտարկմանը, թե նկատի առնելով, որ ԱԺ «Ելք»  խմբակցության ղեկավարի հարցում «Ելք»-ին չի հաջողվում կոմպրոմիսի գալ, արդյոք ընտրություններին մասնակցության ձեւաչափի հարցում այն հեշտ կկայացվի, Մարուքյանն արձագանքեց. «Այդ հարցը ետ է մղվել ավելի կարեւոր հարցեր քննարկելու համար: Երեւանի ավագանու հետ կապված հարցը չի կարող անորոշ ժամկետով չքննարկվել, քանի որ ժամկետներ կան»:

Հիշեցնենք, որ խմբակցությունը մինչեւ հիմա ղեկավար չունի, քանի որ  ՔՊ ներկայացուցիչ Լենա Նազարյանի եւ «Լուսավոր Հայաստան»-ի մանդատով ընտրված Էդմոն Մարուքյանի թեկնածությունների միջեւ խմբակցության անդամներին տեւական ժամանակ է չի հաջողվում կոմպրոմիսի հասնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ