28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Յուրգեն Կլոպը հարձակվել է Նուրի Շահինի վրա /վիդեո/

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում ”Բորուսիան” նվազագույն հաշվով հաղթեց ”Ֆրայբուրգին”: Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ”հարձակվեց” թուրք կիսապաշտպան Նուրի Շահինի վրա: Շահինը խաղը սկսել էր մեկնարկային կազմում, սակայն փոխարինվել էր 63-րդ րոպեին:

Դա դուր չի եկել ֆուտբոլիստին, ինչին ի պատասխան Կլոպը բռնել էր Շահինի շապիկից եւ խոսում էր բարձր տոնով: Կլոպը հետագայում բացատրել է դրվագը.

”Հանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Քննարկման հարց կար, որը հիմնականում կատարվում է հանդերձարանում: Այո, միգուցե դա լավագույն տեղը չէր այդ ամենի համար, բայց եթե դա թողնեի հետագայի համար, կարող էի մոռանալ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ