Ծանոթ-բարեկամական կրքերի թեժացում ՊԵԿ-ում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում իրականացվող կադրային նշանակումները լուրջ դժգոհության պատճառ են դառնում համակարգում:
Դժգոհությունը, հիշեցնենք, ծագեց ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի նշանակումից հետո, որը նախկինում զբաղեցնում էր ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետի պաշտոնը:
Դրան հաջորդեցին մի քանի այլ խայտառակ նշանակումներ: Մաշադյանը ՊԵԿ փոխնախագահ նշանակվեց սուպերմարկետների հետ կապված աղմկոտ բացահայտումից հետո, երբ նա եւս վկայի կարգավիճակով կանչվեց ԱԱԾ՝ հարցաքննության:
Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում: Մասնավորապես՝ երեկ հրաման է ստորագրվել Ալբերտ Ալեքսանյանին ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ նշանակելու մասին: Ալբերտ Ալեքսանյանը Ռաֆիկ Մաշադյանի եղբոր փեսան է: Մինչեւ վերջերս նա ՊԵԿ-ում ընդամենը տեսուչ էր աշխատում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: